AM
7 Հունիս 2013 - 10:37 AMT

Պենտագոնը չի մեկնաբանում հաղորդագրությունը դեպի Սիրիա C-300 համալիրներ տեղափոխող նավերի մասին

Պենտագոնը չի մեկնաբանում հաղորդագրությունը դեպի Սիրիա C-300 համալիրներ տեղափոխող նավերի մասին, սակայն նշում է, որ սպառազինության ցանկացած առաքում Բաշար Ասադի ռեժիմին սրում է իրավիճակը տարածաշրջանում, հայտարարել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչ Էյլին Լայնեզը:

«Մենք տեսել ենք ԶԼՄ-ների հաղորդագրությունները, սակայն մտադիր չենք մեկնաբանել հետախուզության աշխատանքը»,-ասել է Էյլին Լայնեզը: