AM
7 June 2013 - 07:51 AMT

Հանրային սեկտորի ներկայացուցիչներին թույլ չեն տալիս մասնակցել գազի սակագնի վերաբերյալ քննարկմանը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դիմաց այս պահին «Կանխեք գազի գնի բարձրացումը» նախաձեռնությունը բողոքի ակցիա է անցկացնում:

Ակցիայի մասնակիցները պահանջում են գազի սակագնի քննարկումը դռնբաց անել, բայց ՀԾԿՀ-ից առայժմ թույլ չեն տալիս հանրային սեկտորի մասնակիցներին ներս մտնել:

Նշենք, որ ըստ օրենքի, ՀԾԿՀ-ն պետք է նիստներն անի դռնբաց, նշենք նաև որ գազի սակագնի վերաբերյալ քննարկումն արդեն սկսվել է:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախնական որոշում է կայացրել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառավարությունը գազի գինը սուբսիդավորելու է 30 տոկոսով, 1 խորանարդ մետր գազի դիմաց որպես նոր գին սահմանել 156 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը: