Պակիստանի հյուսիս-արևմուտքում Աֆղանստանի հետ սահմանակից Հյուսիսային Վազիրիստան շրջանում ԱՄՆ ԿՀՎ անօդաչու սարքից հրթիռային հարվածի արդյունքում 8 մարդ է սպանվել:
Գրոհի է ենթարկվել Միրանշահ քաղաքի բնակելի տներից մեկը: Հարվածի պահին այնտեղ, ենթադրաբար, գտնվում էին թալիբ գրոհայիններ:
ԿՀՎ այս հարվածն առաջինն է Պակիստանի նոր կառավարության ձևավորումից ու Նավազ Շարիֆի վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո:






