AM
8 Հունիս 2013 - 06:47 AMT

Հյուսիսային և Հարավային Կորեաները պայմանավորվել են 2011թ. ի վեր առաջին բանակցությունների մասին

Հյուսիսային և Հարավային Կորեաները պայմանավորվել են 2011թ. ի վեր առաջին բանակցությունների մասին՝ դրանք կկայանան հունիսի 9-ին Փհանմունջոմ գյուղում:

Նախօրեին Փհենյանը կրկին թեժ հեռախոսագիծ է բացել հարևան պետության հետ: Հյուսիսային և Հարավային Կորեաների հարաբերությունները սրվեցին, երբ փետրվարին Հյուսիսային Կորեան երրորդ միջուկային փորձարկումն անցկացրեց: