Սիրիական բանակն ու «Հեզբոլլահը» իսրայելյան զենք են հայտնաբերել Քուսեյրում իվրիտով արված գրություններով: Ըստ «Հեզբոլլահի» «փորձագետների», դա վկայում է այն մասին, որ Իսրայելը զինել է սիրիացի ապստամբներին: Քաղաքում հայտնաբերվել են իսրայելյան արտադրության հրացաններ-գնդացիրներ, ականանետներ ու հրթիռներ, ինչպես նաև իսրայելյան արտադրության կապի միջոցներ:






