Լիբանանի բանակը լրացուցիչ զորքեր է մտցրել Տրիպոլի: Այդ որոշումը կապված է զանգվածային անկարգությունների հետ, որոնց ընթացքում, առնվազն, 1 մարդ է զոհվել և 7-ը՝ վիրավորվել են, հայտնում է MIGnews-ը:
Լիբանանի իշխանությունները կարգադրել են քաղաքի մուտքերի մոտ հսկիչ-անցագրային կետեր բացել: Զինվորները զննում են բոլոր ավտոմեքենաներն ու ստուգում են անձը հասատատող փաստաթղթերը:
«Հեզբոլլահի» գրոհայինները Բաշար Ասադի զորքերի հետ համատեղ գրոհեցին Քուսեյր քաղաքը և հունիսի 5-ին գրավեցին ռազմավարական տեսակետից կարևոր այդ տարածքը:






