ՄԱԿ մամլո քարտուղար Մարտին Նեսիրկին ասել է, որ իր կազմակերպությունը երախտապարտ է Ռուսաստանին իր զորակազմը Գոլանի բարձունքներ գործուղելու պատրաստակամության համար՝ ավստրիական ուժերին փոխարինելու համար:
Սակայն, ինչպես ասել է Նեսիրկին, ըստ Սիրիայի և Իսրայելի սահմանին ուժերի տարանջատման մասին համաձայնագրի, Ռուսաստանն իրավունք չունի իր զորակազմը գործուղել այդ տարածաշրջան, քանի որ հանդիսանում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ և վետոյի իրավունք ունի: Ըստ համաձայնագրի, նման լիազորություններով պետությունը չի կարող իր զինվորականներին ու խաղաղապահ զորկազմը գործուղել Գոլանի բարձունքներ:






