AM
8 Հունիս 2013 - 08:50 AMT

Ջոն Քերի. Պաղեստինի խնդրի լուծումը այլևս չի կարելի հետաձգել

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ մտադիր է աջակցել խաղաղ գործընթացի վերսկսմանը Մերձավոր Արևելքում: Ըստ Քերիի, Պաղեստինի խնդրի լուծումը այլևս չի կարելի հետաձգել:

Քերին վստահություն է հայտնել, որ եթե խնդրի լուծումը հիմա չսկսել, հետևանքները կարող են անկանխատեսելի լինել: Իր հերթին ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է անում կողմերին վերադառնալ բանակցությունների սեղանի մոտ: Ջոն Քերին նաև ասել է, որ մտադիր է կրկին այցելել տարածաշրջան: