Ստամբուլի քաղաքապետ Հուսեյն Ավնի Մութլուն հայտարարել է, որ կցանկանար լինել Գեզի հրապարակում ցուցարար երիտասարդների հետ: Ինչպես հայտնում է Forbes-ը, այդ մասին նա գրել է Twitter-ում:
«Երիտասարդներ, Գեզի զբոսայգում խաղաղ առավոտ է, այնպե՞ս չէ, ծիտիկները երգում են, մեղուները տզզում են, բուրում է լորենին, ես կցանկանայի ձեր հետ լինել»: Նա կոչ է արել հանրահավաքի մասնակիցների երկխոսություն վարել՝ նշելով, որ «չկա ավելի կարևոր բան, քան երիտասարդների հետ խոսելը, որոնք պաշտպանում են իրենց սեփական կարծիքը»:
Ավելի ւոշ Մութլուն ևս մեկ հաղորդագրություն գրեց, որտեղ խոստովանեց, որ թուրքական ոստիկանությունը անհամաչափ ուժ է գործադրել ցուցարարներին ցրելուց:






