Վերսկսվել է ռուսական գազի մատակարարումը Վրաստան եւ Հայաստան: Այսօր առավոտյան ավարտվել են «Մոզդոկ-Թբիլիսի» պահեստային գազատարի վերանորոգման աշխատանքները, որով հիմնական գազամուղի վթարից հետո ռուսական գազ էր ներմուծվում Անդրկովկաս: Ինչպես տեղեկացնում են ռուսաստանյան ԶԼՄ-ները, աշխատանքների օպերատիվությունը կապված է եղել երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի` մեկ օրվա ընթացքում գազի մատակարարումն Անդրկովկաս վերսկսելու հանձնարարականի հետ, որը նա տվել էր երեկ «Գազպրոմ» ընկերության ղեկավարին: Ներկայումս շարունակվում են «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազի հիմնական մայրուղու վերականգնման աշխատանքները, որոնք կավարտվեն հունվարի վերջին: Հիշեցնենք, որ ռուսական գազի մատակարարումը Հայաստան դադարել էր հունվարի 17-ից: