AM
11 Հունիս 2013 - 08:07 AMT

Սերգեյ Լավրով. Ռուսաստանի ու ԱՄՆ միջև չկան անհաղթահարելի խնդիրներ

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն միտված են երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Նման վստահություն է հայտնել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ամերիկյան Սի-բի-էս հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Չեմ տեսնում այնպիսի խնդիրներ, որոնք անհնար է հաղթահարել: Երկու երկրների նախագահները միտված են առաջ շարժվելու»,-ասել է Լավրովը: Նա հիշեցրել է, որ այդ մասին ասվում է նաև ԱՄՆ նախագահ Օբամայի ուղերձում Վլադիմիր Պուտինին: «ՌԴ նախագահը համամիտ էր նրա հետ»,-ասել է Լավրովը: