AM
12 Հունիս 2013 - 07:42 AMT

Ռուսական ռազմական օդանավերը ենթադրաբար խախտել են Ֆինլանդիայի օդային տարածքը

Ֆինլանդիայի ՌՕՈւ կործանիչները տագնապով օդ են բարձրացվել երկրի օդային տարածքը ռուսական ռազմական ինքնաթիռների կողմից խախտելու կասկածանքով: Այդ մասին հայտնել է Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը:

Ըստ նախարարության տվյալների, միջադեպը «տեղի է ունեցել հունիսի 11-ին Ֆիննական ծոցի շրջանում»:

Երկրի սահմանապահ ուժերին հրամայվել է քննել միջադեպն ու զեկուցել արդյունքների մասին, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: