ՄԱԿ-ը դատապարտել է Սիրիայի ընդդիմությանը երեխա զինվորներին օգտագործելու համար: Այդ մասին ասվում է այսօր հրապարակված զեկույցում, որը նվիրված է երեխաների մասնակցությանը մարտական գործողություններին, հայտնում է Associated Press-ը:
Երեխաներին որպես զինվոր օգտագործող կազմակերպությունների ցանկում ընդգրկվել է 55 զինյալ կազմակերպություն 14 տարբեր երկրներից: Ըստ ՄԱԿ տվյալների, սիրիացի ապստամբները հավաքագրում են հիմնականում 14-17 տարեկան տղաների: ՄԱԿ-ը դատապարտել է նաև կտտանքների կիրառումը մարտական գործողությունների ժամանակ գերեվարված դեռահասների նկատմամբ, հայտնում է ՌԲԿ-ն:






