Իրանում «լռության օր է» նախագահական ընտրություններից առաջ: Այսօր արգելված է ցանկացած քարոզչություն, հնարավորություն տալու համար ընտրողներին վերջնական ընտրություն կատարել, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Իրանցի ընտրողները ընտրելու են վեց թեկնածուներից: Ինչպես հայտնի է, երկու թեկնածուներ ինքնաբացարկի մասին հայտարարեցին:
Իրանի քաղաքացիները կարող են մասնակցել հունիսի 14-ին կայանալիք ընտրություններին աշխարհի 96 երկրներում: Գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ըստ սահմանադրության չի կարող երրորդ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում:






