ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը տեղեկացնում է, որ հունիսի 12-ին՝տեղական ժամանակով ժամը 23.02-ին, Թուրքիայի տարածքում՝ Վան քաղաքից 7 կմ դեպի հյուսիս-արևելք, տեղի է ունեցել 4.4 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6 բալ, հիպոկենտրոնը գնվում է 10 կմ խորության վրա:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 38.530 և արևելյան երկայնության 43.460: Երկրաշարժը ՀՀ տարածքում չի զգացվել:






