Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահի տեղակալը հայտնել է, որ կուսակցությունը պատրաստ է քննարկել Ստամբուլի Գեզի այգու վերակառուցնման հարցը, որը դարձավ հակակառավարական ցույցերի էպիկենտրոնը:
Հուսեին Չելիկը հույս է հայտնել, որ այդ «բարի կամքի ժեստը» կարող է առիթ դառնալ, որ ցուցարաները հեռանան այգուց և հարակից Թաքսիմ հրապարակից, որտեղ արդեն երկրորդ շաբաթն է՝ չեն դադարում ցույցերը: Միաժամանակ նախագահի տեղակալը կոչ է արել ցուցարարներին լքել այգին.
«Ոստիկանությունը կզբաղվի այն ցուցարարներով, ովքեր չեն լքի այն»,-ասել է Հուսեին Չելիկը:
Նշենք, որ ցուցարարները Էրդողանին մեղադրում են բռնապետության համար: Այս ընթացքում Էրդողանը հադիպել է 11 ցուցարարի հետ և քննարկել տիրող իրավիճակը, սակայն մյուս ակտիվիստները հայտարարել են, որ այդ 11 մարդը չէին կարող խոսել իրենց անունից:






