AM
13 Հունիս 2013 - 08:44 AMT

ԱԺ-ն ընդունեց կառավարության աշխատակազմի ղեկավարին նախարարի լիազորություններ տալու օրենքի նախագիծը

ՀՀ Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Կողմ քվեարկեց 68 պատգամավոր, դեմ՝ 2 և ձեռնպահ՝ 25:

Նշենք, որ, ըստ նախագծերի փաթեթի, նպատակը նոր ծագած հասարակական հարաբերությունների կարգավորումն է: Նախագծով ակնկալվում է հանրային կառավարման արդյունավետության էլ ավելի բարձրացում հանրային կյանքի և պետական կառավարման համակարգի կոնկրետ ոլորտում: Նախագծով ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարին տրվում են նախարարի լիազորություններ:

Ավելացնենք, որ խորհրդարանը նախագծերի փաթեթը քննարկել էր երեկ: Այն ներկայացրել էր ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Հիմնական զեկուցողը նշել էր, որ պատգամավորներից գրավոր առաջարկներ չեն ստացվել: