AM
13 Հունիս 2013 - 09:23 AMT

Մոսկվան պատրաստ է պարզեցնել արտոնագրային ռեժիմը Վրաստանի հետ

Մոսկվան ու Թբիլիսին կարող են առաջիկա ամիսներին պարզեցնել մուտքի արտոնագրերի ռեժիմը, սակայն լիովին դրանից հրաժարվելու մասին դեռ վաղ է խոսել, հայտարարել է ՌԴ ԱԳՆ փոխղեկավար Գրիգորի Կարասինը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը:

«Արտոնագրային ռեժիմի պարզեցման շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են, մենք մտադիր ենք ընդլայնել այն մարդկանց շրջանակը, որոնք արտոնագրեր են ստանում հրավերով: Սակայն, այն պայմաններում, երբ բացակայում են դիվանագիտական հարաբերությունները երկրների միջև, վաղաժամ է խոսել մուտքի արտոնագրերից հրաժարվելու մասին»,-ասել է նա:

Ըստ Գրիգորի Կարասինի, Մոսկվան ու Թբիլիսին կարող են առաջիկա ամիսներին պարզեցնել մուտքի արտոնագրերի ռեժիմը