AM
13 June 2013 - 10:19 AMT

Facebook-ը գործարկել է հաշթեգով որոնումը

Facebook-ը գործարկել է հաշթեգերով որոնումը, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Հաղորդագրություն ստեղծելիս հաշթեգը (hashtag) վերածվում է հիպերհղման: Հղման կոճակը սեղմելով կամ հեշթեգով որոնելիս որոնման տողի միջոցով կարելի է տեսնել նույն մակնշումով հաղորդագրություններն ու էջերը, որ հրապարակել են մյուս օգտատերերը:

Սա առաջին քայլն է, ուղղված սոցցանցում որոնումների պարզեցմանը, գրում է Լենտա.ռու-ն: