AM
13 Հունիս 2013 - 10:42 AMT

Ինչպե՞ս ենք մենք ծախսում էլեկտրաէներգիան

Ըստ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) կայուն էներգիայի ֆինանսական ծրագրի ղեկավար Կարեն Արաբյանի գնահատականի, Հայաստանի բանկչությունը չի մտածում էներգախնայողության մասին, ուստի տեղի է ունենում էլեկտրաէներգիայի գերսպառում: «Էներգախնայող համակարգերի կիրառումը կարող է 50 տոկոսով կրճատել ջեռուցման ու լուսավորման ծախսերը»,-ասել է նա:

Էներգախնայողության հարցերը Հայաստանի համար շատ արդիական են էներգակիրների՝ գազի ու էլեկտրաէներգիայի սակագների աճի ֆոնի վրա:

Այդ համատեքստում Կարեն Արաբյանը հավելեց, որ կառավարությունը չի խթանում էներգախնայող համակարգերի կիրառությունը, չնայած որ 2012թ. հաստատվել է Էներգախնայողության ազգային ծրագիր: «Ծրագրի իրականացումը շատ է դանդաղում»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է երկրում էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրների, մասնավորապես, արևայինի զարգացմանը, ապա, ըստ նրա, Հայաստանի համար դա դեռևս շատ թանկ հաճույք է, ուստի, առաջին հերթին պետք է մտածել այն մասին թե «ինչպես ենք ծախսում եղած էներգիան»:

Իր հերթին ֆիզիկոս Ղուկաս Մեհրաբյանն առաջարկում է տնտեսել էլեկտրաէներգիան ու գազը փոքր ջրատաքացուցիչ սարքերի միջոցով, որոնք աշխատում են արևի էներգիայով: Գիտնականն առաջարկել է առաջին փուլում տանիքին տեղադրել փոքր համակարգ, որի արժեքը 120 դոլար է, ինչը թույլը կտա մոտ 200 լ ջուր տաքացնել մինչև 50 աստիճան: Հաշվի առնելով նման համակարգերի կատարելագործումը, կարելի է հասնել բարձր արդյունքների 9 ամսում 15-30 տարի շարունակ: «Հայաստանում արեգակնային էներգիայի ուժը 1,5 անգամ ավելի է, քան Եվրոպայի շատ երկրներում, և հասնում է 1400-1900 կՎտ»,-ասել է նա:

Ինչպես ասել է գիտնականը, արեգակնային էներգիայի օգտագործման առավել մեծ ներուժ կա Մարտունիում և Երևանում: Ըստ Մեհրաբյանի հաշվարկների, եթե Հայաստանի տարածքում կազմակերպել արեգակնային էլեկտրաէներգիայի արտադրություն 2 քառակուսի կիլոմետրի վրա, ապա դա կարող է փոխարինել ՀԷԿ-երի արտադրած էներգիայի ծավալը: