AM
13 Հունիս 2013 - 11:08 AMT

Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքի և «Արմենիա» ֆիրմային գնացքի ուղևորները կարող են օգտվել անվճար Wi-Fi-ից

Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքի և Երևան-Բաթումի-Երևան երթուղում հունիսի 15-ից գործող «Արմենիա» ֆիրմային գնացքի ուղևորներն արդեն կարող են օգտվել անվճար Wi-Fi կապից, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:

Վերջին ամիսներին անցկացվող տեխնիկական փորձարկումն արդեն ավարտված է, և Wi-Fi կապն արդեն հասանելի է ուղևորներին: «Արմենիա» ֆիրմային գնացքում այն գործում է ՍՎ-ներում, իսկ Երևան-Գյումրի էլեկտրագնացքում հասանելի է բոլոր վագոններում: Wi-Fi կապի գործարկումը հանդիսանում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կողմից տարվող ուղևորների սպասարկման և գնացքներում հարմարավետության մակարդակի բարձրացման քաղաքականության տարրերից մեկը:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն նախատեսում է նաև լայնացնել ինտերնետ-կապի հասանելիությունն «Արմենիա» ֆիրմային գնացքում: