AM
13 Հունիս 2013 - 11:48 AMT

ՀԲ. ՀՆԱ աճը Հայաստանում 2013թ. կկազմի 5 տոկոս և անփոփոխ կմնա 2014-2015թթ.

Հունիսի 12-ին Համաշխարհային բանկը հրապարակել է «Համաշխարհային տնտեսական հեռանկարները» թեմայով զեկույցը: Ըստ ՀԲ կանխատեսումների, համաշխարհային տնտեսությունը կշարունակի դանդաղ աճը, զարգացած երկրներում կնվազի անկայունությունը, կնկատվի աճի կայուն միտում, իսկ զարգացող երկրների տնտեսությունները կշարունակեն սահուն աճը: ՀԲ-ն ակնկալում է, որ այս տարի գլոբալ տնտեսությունը կաճի մոտավորապես 2,2 տոկոսով, իսկ 2014թ. և 2015թ.՝ 3 և 3,3 տոկոսով համապատասխանաբար:

Առավել զարգացած երկրների համար ակնկալիքներն ավելի համեստ են: Եվրոյի գոտում այս տարի անկում է 0,6 տոկոս, իսկ 2014-2015թթ. աճը կկազմի 0,9 ու 1,5 տոկոս: Ըստ ՀԲ գնահատականների, աշխարհում կրկին աճում են առևտրի ծավալները: Ինչ վերաբերում է ՀՀ տնտեսությանը, ապա 2013-2015թթ. այն կաճի առավել չափավոր, քան 2012թ.: ՀՆԱ աճը Հայաստանում 2013թ. կկազմի 5 տոկոս և անփոփոխ կմնա 2014-2015թթ.:

Ըստ 2013թ. բյուջեի, ՀՆԱ աճը Հայաստանում նախատեսված է 6,2 տոկոսի սահմանում: