AM
13 Հունիս 2013 - 13:03 AMT

Էրդողանն այսօր հավաքել է Ստամբուլի թաղապետարանների ղեկավարներին

Թուրք դատավորների ղեկավար Հուսեյն Ղարակուլուկչուն անհնար է համարում Գեզի զբոսայգու ճակատագրի հարցը հանրաքվեի դնելը: Նախօրեին նման գաղափար էր առաջարկել Էրդողանը:

«Այդ հարցի վերաբերյալ կա դատարանի որոշում, այն պետք է կատարվի և չի կարող փոխարինվել հանրաքվեով: Եթե մենք խոսում ենք իրավական պետության մասին, ապա դատավճիռն ավելի կարևոր է»,-հայտարարել է նա:

Էրդողանն այսօր հավաքել է Ստամբուլի թաղապետարանների ղեկավարներին, որտեղ դիմել է ցուցարարներին: Նա փորձել է տարանջատել նրանց «ազնիվ քաղաքացիների ու հանցավոր խմբերի»: