AM
13 Հունիս 2013 - 13:20 AMT

Իրանցի դիվանագետ. Իրանը միշտ դրական դեր է կատարել ղարաբաղյան կարգավորման գործում

«Իրանը միշտ դրական դեր է կատարել ղարաբաղյան կարգավորման գործում»,-հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Պակ Այինը:

Ըստ նրա, Իրանը ցանկանում է, որ տարածաշրջանում կայունությոն ու սեր տիրի: «Ղարաբաղի հետ կապված ցանկացած անկայունություն լրջորեն կազդի Իրանի անվտանգության վրա»,-նշել է նա:

«Հարկավոր է, որ հակամարտությունը լուծվի որքան հնարավոր է մոտ ապագայում: Հաշվի առնելով այն, որ Իրանը հակամարտության կողմերի հետ համագործակցող երկիր է և ունի միջնորդական առաքելության իրականացման փորձ, կարող է հայտարարել, որ Թեհրանը պատրաստ է աջակցել հակամարտության կարգավորմանը այլ խաղաղասեր երկրների հետ միասին»,-ասել է նա, հայտնում է ATV-ն: