AM
14 Հունիս 2013 - 06:33 AMT

Իրանում այսօր նախագահի ընտրություններ են

Իրանում այսօր նախագահի ընտրություններ են: Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 07:30-ին և կփակվեն 17:30-ին, սակայն նրանց աշխատանքը կարող է երկարաձգվել:

Իրանի նախագահի պաշտոնի համար պայքարում է վեց թեկնածու: Ֆավորիտների թվում են Իրանի միջուկային ծրագրի հարցով գլխավոր բանակցող Սայիդ Ջալիլին, Թեհրանի քաղաքապետ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը և Իրանի նախկին արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթին: Նախագահի աթոռի համար պայքարում են նաև ռեֆորմիստ Հասան Ռոհանին, Մոհասեն Ռեզային և անկախ թեկնածու Մուհամմադ Գարազին:

Իրանի գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ըստ սահմանադրության չի կարող երրորդ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում:

Քվեարկությանը կմասնակցեն Իրանի 50 մլն քաղաքացիները, նրանցից 1,6 միլիոնը քվեարկեի առաջին անգամ: