Բրազիլայի երկու խոշորագույն քաղաքներում՝ Սան Պաուլուում և Ռիո դը Ժանեյրոյում զանգվածային ցույցեր են տեղի ունեցել ուղեվարձի թանկացման դեմ, բախումներ են եղել ոստիկանության հետ, հայտնում է Associated Press-ը: Սան Պաուլուում ակցիային մասնակցել է մոտ 5 հազար մարդ: Ոստիկանությունը արցունքաբեր գազ է օգտագործել: Մոտ 40 մարդ ձերբակալվել է, ոմանցից առգրավվել են դանակներ ու հրկիզվող խառնուրդով շշեր: Ռիո դը Ժանեյրոյում ակցիայի պատճառ է հանդիսացել մետրոյի ու ավտոբուսի ուղեվարձի բարձրացումը: Այնտեղ ցուցարարները նստացույց են կազմակերպել կենտրոնական փողոցներից մեկում:






