AM
14 Հունիս 2013 - 08:30 AMT

Օբաման համալրել է սիրիական ընդդիմությանը հատկացվող ռազմական օգնության փաթեթը որոշ զինատեսակներով

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման համալրել է սիրիական ընդդիմությանը հատկացվող ռազմական օգնության փաթեթը որոշ զինատեսակներով, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: Զինատեսակների ու մատակարարման ժամկետների մասին ոչինչ չի ասվում: Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Բեն Ռոդսը հայտարարել էր, որ Օբաման որոշում է կայացրել սիրիական ընդդիմությանը զենքով սատարելու մասին՝ չհրապարակելով մանրամասները: Սպիտակ տունը վերանայեց հատկացվելիք օգնության պարամետրերը, երբ հինգշաբթի ԱՄՆ հետախուզությունը հայտնեց, որ Սիրիայի իշխանությունները քիմիակն զենք են կիրառել սեփական քաղաքացիների դեմ: