AM
14 Հունիս 2013 - 08:19 AMT

Իրանի ՆԳՆ-ն խոստանում է քննել բոլոր բողոքները ընտրախախտումների մասին

Իրանի ՆԳՆ-ն խոստանում է քննել բոլոր բողոքները ընտրախախտումների մասին, հունիսի 14-ին հայտարարել է Իրանի ՆԳՆ ղեկավար Մոստաֆա Մոհամմադ Նաջարը:

Շուրջ 60 հազար ընտրատեղամաս է բացվել Իրանի ողջ տարածքում նախագահական ընտրությունների քվեարկության համար: Քվեարկությունը կտևի մինչ 18:00 տեղի ժամանակով: Նախագահի պաշտոնի համար պայքարում է 6 թեկնածու:

«Ընտրական կենտրանակայանը, որը գործում է ՆԳ նախարարությանը կից, պատրաստ է ընդունել և քննել ցանկացած ընտրախախտում»,-հայտարարել է Մոհամմեդ Նաջարը՝ հավելելով, որ, ըստ իր տվյալների, ընտրություններին մտադիր է մասնակցել Իրանի 50,5 մլն քաղաքացի:

Ըստ Իրանի ԶԼՄ-ների կանխատեսումների, մասնակցությունը կարող է գերազանցել 60 տոկոսը, սակայն քվեարկության առաջին ժամերին մեծ աշխուժություն չի նկատվում: