ԱՄՆ-ն դիտարկում է Սիրիայում թռիչքներից զերծ գոտի հայտարարելու հնարավորությունը: Այդ մասին այսօր «Ռոյթերս» գործակալությանը հայտարարել է արևմտյան դիվանագիտական աղբյուրը: Ըստ նրա, թռիչքներից զերծ գոտին կարող է հաստատվել Սիրիայի օդային տարածքում, Հորդանանի հետ սահմանին:
Ավելի վաղ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Գոֆ Ռասմուսենը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, որ ՆԱՏՕ-ի հակահրթիռային թիրախը Թուրքիայում մնում է անփոփոխ:
«Փեթրիոթ» համակարգերը Թուրքիայում կպաշտպանեն այդ երկրի տարածքն ու բնակչությանը Սիրիայի կողմից հնարավոր հրթիռային սպառնալիքներից, այդ թվում քիմիական զենքով»,-հայտարարել է Ռասմուսենը:






