Գերմանիան զենք չի առաքի սիրիացի ապստամբներին, սակայն ի գիտություն է ընդունում ԱՄՆ եզրակացությունը Սիրիայում քիմիական զենքի կիրառման ու ապստամբներին ռազմական օգնություն ցուցաբերելու մասին, ուրբաթ օրը հայտարարել է գերմանական ԱԳՆ ներկայացուցիչ Անդրեաս Պեշկեն, գրում է ՌԻԱ Նովոստին:
ԱՄՆ-ն հայտարարել է, որ Սիրիայում կառավարական զորքերի կողմից քիմիական զենքի կիրառության նոր ապացույցներ է գտել:
«Մենք հանդես ենք գալիս Սիրիայի վերաբերյալ խորհրդաժողովի անցկացման օգտին և կպնդենք, որ այդ թեման քննարկվի ՄԱԿ ԱԽ-ում»,-ասել է Պեշկեն:






