AM
23 January 2003 - 17:35 AMT

ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱՊՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՏՈՒ ՓԱՍՏԱՑԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

ԱՊՀ տարածքում ազատ առեւտրի գոտու ձեւավորումը «փաստորեն ավարտվել է»: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, նախօրեին հայտրարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Նրա խոսքերով, Ռուսաստանի համար, ի նկատի ունենալով նրա «փոքր-ինչ միակողմանի» էներգետիկ հումքային արտահանումը, մի շարք ապրանքներ հատուկ հետաքրքրություն են առաջացնում բյուջեի ձեւավորման տեսակետից: «Համաձայնության ենք եկել գործնականում ԱՊՀ բոլոր երկրների հետ` նավթի եւ գազի առումով պահումներ անել միայն ԱԱՀ մասով»,-ասել է Պուտինը: Երկկողմ համաձայնագրեր են կնքվել բոլոր պետությունների հետ, բացառությամբ Ուկրաինայի, նշել է նախագահը: Նա պարզաբանել է, որ այդ պայմանագրերի համաձայն, երկրի ներսում առաքողից չի պահվի ԱԱՀ-ն, ինչը կարվի այն երկրում, ուր արտահանվում է նավթը: Դա պետք է հանգեցնի ապրանքային հոսքերի փոխադարձ ավելացմանը, ասել է Ռուսաստանի նախագահը: