Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը գտնում է, որ Պետր Նեչասի կառավարությունը պետք է հրաժարական տա՝ վարչապետի մերձակա թիմակիցների հետ կապված աղմկահարույց սկանդալից հետո, հայտնել է Չեխական ՉՏԿ լրատվական գործակալությունը:
«Ես գտնում եմ, որ բոլոր մեղադրանքները շատ լուրջ են: Ոստիկանապետի և գլխավոր դատախազի հետ զրույցից հետ, ես եկա այն եզրակացության, որ ապացույցները բավարար են»,-ասել է Միլոշ Զեմանը:
Վարչապետին և նրա յոթ ձերաբակալված աշխատակիցներին մեղադրում են նաև ռազմական հետախուզության գուծառույթները չարաշահելու մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:






