Իրանի նախագահ է ընտրվել ռեֆորմատորների ներկայացուցիչ Հասան Ռոուհանին: Այս մասին հայտարարել է երկրի ՆԳՆ ղեկավար Մոսթավա Մոհամմադ-Նաջարը՝ CNN հեռուստաալիքի եթերում: Նրա խոսքով՝ ընտրություններին մոտ 37 մլն մարդ է մասնակցել, ինչն ապահովել է մասնակցության 72,7 տոկոսը: Համաձայն վերջնահաշվարկի, Ռոուհանիի օգտին քվեարկել է ընտրողների 50,6 տոկոսը, հայտնում է Agence France-Presse-ը:
Երկրորդ տեղում է Թեհրանի քաղաքապետ Մոհամադ Բահեր Քալիբաֆը: Քանի որ Ռոուհանին հավաքել է ձայների կեսից ավելին, ընտրությունների երկրորդ փուլ չի կայանա: Իրանի նախագահի ըտնրությունները կայացել են հունիսի 14-ին: Իրանցիներն ընտրում էին 6 թեկնածուների միջև: Գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ընտրություններին չի մասնակցել, քանի որ արդեն 8 տարի ղեկավարել է երկիրը:






