Թուրքիայում այսօր մեծ գործադուլ է սկսվում: Ակցիան անցկացվում է որպես համերաշխության նշան ցուցարարների հետ, որոնց շաբաթ օրը ոստիկանությունը ցրեց Գեզի պուրակում ու Թաքսիմ հրապարակում: Գործադուլի նախաձեռնողն է երկրի Պետծառայողների արհմիությունների կոնֆեդերացիան, այն միավորում է գրեթե 250 հազար աշխատավորների: Այն միավորում է գրեթե 250 հազար մարդու 11 տարբեր արհմիություններից, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Գործադուլին կսատարի ևս մեկ խոշոր միավորում՝ Հեղափոխական բանվորների արհիմիությունների կոնֆեդերացիան:
Բողոքի ակցիաները Թուրքիայում շարունակվում են արդեն շուրջ 2 շաբաթ: Բախումներում 5 մարդ է զոհվել:






