AM
17 June 2013 - 09:13 AMT

Apple-ն ԱՄՆ իրավապահներից 4 հազար հարցում է ստացել հաճախորդների տվյալների վերաբերյալ

2012թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2013թ. մայիսի 31-ը, Apple ընկերության ՏՏ ծառայությունը մոտ 4,5 հազար հարցում է ստացել ԱՄՆ իրավապահ մարմիններից հաճախորդների անհատական տվյալների վերաբերյալ, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Հարցումների ամենամեծ տոկոսը վերաբերում է ոստիկանության աշխատակիցներին, որոնք հետաքննում են կողոպուտներ ու այլ քրեական իրավախախտումներ:

Կորպորացիայի հայտարարության մեջ ասվում է, որ Apple-ն անհատական տեղեկատվության պաշտպանությունը միշտ գերակայություն է համարել: