Չեխիայի վարչապետ Պետր Նեչասը հունիսի 16-ին հայտարարել է իր պաշտոնից հեռանալու մտադրության մասին: Այդ մասին նա հայտարարել է կոալիցիայի իր գործընկերների հետ բանակցություններից հետո, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:
Ըստ Նեչասի, նա հրաժարական կտա երկուշաբթի՝ հունիսի 17-ին: Նա նաև կլքի Քաղաքացիական նախաձեռնություն կուսակցության առաջնորդի պաշտոնը: Ինչպես գրում է Agence France-Presse-ը, իր որոշումը վարչապետը բացատրել է «քաղաքական պատասխանատվությամբ»:






