AM
17 June 2013 - 07:45 AMT

Ջրի սակագնի փոփոխման հարցը ՀԾԿՀ-ն կքննարկի հունիսի 21-ի նիստում

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԺԿՀ) հունիսի 21-ին նիստում քննարկելու է «Երևան Ջուր» ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների փոփոխության հարցը:

«Երևան Ջուր» ընկերության հայտում առաջարկվում է սակագինը նվազեցնել 8 դրամով` 174, 059 դրամից նվազելով մինչև 166,044 դրամ 1 խմ ջրի համար: