Վերջին անգամ Հայաստանում այսքան ձյուն է տեղացել 1978 թվականին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել են Հայաստանի Պետհիդրոմետում: 28 տարի առաջ ձյան ծածկը հասնում էր 1,5 մետրի: Այժմյան ձյան տեղումները տարբերվում են նախորդներից նրանով, որ այն դիտվում է միայն Արարատյան դաշտավայրում: Երկրի մնացած շրջաններում տեղումները չեն գերազանցել փետրվարի նորմերը: Ձյան տեղումները Երեւանում կդադարեն փետրվարի լույս 5-ի գիշերը, որից հետո օդի ջերմաստիճանը կիջնի 5-10 աստիճանով: Փետրվարի 7-ից սպասվում է ջերմացում, ինչպես նաեւ կրկին ձյան տեղումներ: