Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան դիմաց Art for Democracy, ARTICLE 19 և Index on Censorship միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները «Հարլեմ շեյք» են բեմադրել: Մասնակիցներն այս կերպ կոչ են անում Ադրբեջանին ազատ արձակել քաղաքական հայացքների պատճառով ձերբակալվածներին, դատապարտվածներին:
Մոտ 80 քաղբանտարկյալներից մեկը երիտասարդ ակտիվիստ Իլկին Ռուստեմզադեն է: Նա ձերբակալվել է մեկ ամիս առաջ և մեղադրվում է խուլիգանության համար: Հնարավոր է` դատապարտվի 5 տարի ազատազրկման:






