AM
17 Հունիս 2013 - 11:37 AMT

Իրանի նախագահի պաշտոնը լքող Ահմադինեժադին կանչել են դատարան

Իրանի քրեական դատարանը կանչել է երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին դատական նիստի, որտեղ քննվելու է նրա դեմ խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի տված բողոքը, հայտնում է Associated Press-ը՝ իրանական ԶԼՄ-ների վրա հղումով:

Հայտնի չէ, թե ինչում են մեղադրում Ահմադինեժադին: Լսումներն այդ գործով նշանակված են նոյեմբերին:

Ահմադինեժադը կհեռանա իր պաշտոնից օգոստոսի սկզբին, երբ տեղի կունենա նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: