Հունիսի 19–ին ժամը 11–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում կկայանա հայ–ռուսական բիզնես ֆորում՝ Երևան–Պերմ, որի ընթացքում ներկայացվելու են հայ–ռուսական համագործակցության տարբեր ոլորտներ( շինարարություն, սննդարդյունաբերություն, բժշկական և հյուրանոցային ծառայություններ, սարքաշինություն, քիմիա, աուդիտ և խորհրդատվություն և այլն)։ Այսօր Հայաստանում կան հայ–ռուսական կամ զուտ ռուսական կապիտալով ստեղծված շորջ 1000 ձեռնարկություն և մեծ պոտենցիալ։ Բիզնես–ֆորումի շրջանակներում կներկայացվեն Պերմի և Երևանի գործարար և ներդրումային մթնոլորտը, առանձին ապրանքանիշերի շնորհանդեսներ, կլոր սեղաններ ու անհատական հանդիպումներ, հայտնում է ԱԱՊ մամլո ծառայությունը:






