AM
18 Հունիս 2013 - 13:30 AMT

ԴիջիԹեք Բիզնես ֆորումի մեկնարկին հաշված օրեր են մնացել

Ֆորումը կկայանա հունիսի 21-22-ը կկայանա 6-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումը, որը բաղկացած կլինի ցուցահանդեսային հատվածից, սեմինարներից/գործարար ներկայացումներից և պլենար նիստերից:

Այս տարի ֆորումի օրակարգը հագեցած է հետաքրքիր սեմինարներով ու գործարար ներկայացումներով, ինչպիսիք են` ինովացիոն տնտեսության կառուցման սինգապուրյան փորձը. արդյոք կիրառելի է այն Հայաստանում, ինչպես կարող են վենչուրային կապիտալը և բիզնես հրեշտակները խթանել տեխնոլոգիական սկսնակ շարժումն ու ինովացիոն գաղափարները, ինչպես աջակցել ՓՄՁ նորարարությանը և ձեռնարկությանը, ով է փող վաստակում ինտերնետի բովանդակությունից և ով պետք է վճարի դրա համար, օնյալն բանկային լուծումներ, գնման պատվերի ֆինանսավորում և այլն:

Միջոցառումը կազմակերպվում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Ֆորումի հովանավորն է Ալիանս ազատ տնտեսական գոտին, աջակիցն է ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների Զարգացման և Շուկայի Մրցունակության ծրագիրը: Ֆորումի մուտքն ազատ է: