Աֆղանստանում զինյալները հարձակվել են ամերիկացի զինվորականների վրա, ինչի հետևանքով զոհվել է 4 ամերիկացի: Դեպքը տեղի է ունեցել Քաբուլից ոչ հեռու գտնվող ավիաբազայում, հաղորդում է Associated Press-ը:
Այս մանրամասներ տեղի ունեցածի մասին չեն հաղորդվում: Նշենք, որ հարձակումը եղել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման հայտարարել էր Դոհայում «Թալիբան»-ի հետ ուղիղ բանակցություններ սկսելու Վաշինգտոնի մտադրության մասին:
Միևնույն ժամանակ, հունիսի 18-ին ՆԱՏՕ-ի կողմից կարգադրությունների պաշտոնական փոխանցում էր եղել Աֆղանստանի իշխանություններին` անվտանգության ապահովման հարցով:






