AM
19 Հունիս 2013 - 08:09 AMT

ԱՄՆ ու «Թալիբանը» Քաթարում կբանակցեն աֆղանական հիմնախնդրի կարգավորման շուրջ

ԱՄՆ ու «Թալիբան» շարժման ներկայացուցիչները հուսով են, որ այս շաբաթ կմեկնարկեն Աֆղանստանում խաղաղության հաստատման խնդրի շուրջ խաղաղ բանակցությունները: Այդ նպատակով թալիբները Քաթարի մայրաքաղաք Դոհայում իրենց գրասենյակն են բացել և հայտարարել են քաղաքական լուծման հասնելու մտադրության մասին, որը վերջ կդնի Աֆղանստանի օկուպացիային:

ԱՄՆ ներկայացուցիչները հայտնել են, որ բանակցությունները Դոհայում կսկսվեն հինգշաբթի, սակայն, դրանք բարդ են լինելու և հաջողության երաշխիք չկա, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: