Մուսոնային անձրևների հետևանքով Հնդկաստանի հյուսիսում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով 130 մարդ է զոհվել: Ինչպես հայտնում է Բի-բի-սին, ըստ տեղական իշխանությունների, աղետից քանդվել է 600 շինություն, տարհանման կարիք ունի 75 հազար մարդ:
Զոհվածների թիվը կարող է ավելանալ, քանի որ փրկարարները դեռ չեն հասել աղետի գուտու շրջանների մի մասը: Անձրևների շրջանը Հնդկաստանում սովորաբար շարունակվում է հունիսից մինչև սեպտեմբեր:






