Գաղտնալսվում են գրեթե բոլոր սոցիալական ցանցերը, նույնիսկ Skype-ը: Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն այսօր ասուլիսի ժամանակ ևս մեկ անգամ զգուշացրեց անձնական տվյալները համացանցում տարածելիս չմոռանալ այդ մասին:
Բայց. «Փառք մեր Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որի կայքում ոչ միայն տարիքը, նաև այլ տվյալներ կան, ինչը անձնական տվյալների արտահոսք եմ համարում»:
Փորձագետի խոսքով գործում է «պրիզմ» կոչվող մի համակարգ, որը թույլ է տալիս, որպեսզի ազգային անվտանգության կողմից գաղտնալսվի ամեն ինչ: «Չնայած բոլորը` Facebook-ը, Google –ը հերքեցին, բայց ԱՄՆ ազգային անվտանգությունը հաստատեց, որ գոյություն ունի նման ծրագիր: Կասկածում եմ, որ մեր ազգային անվտանգությունը կարող է Facebook -ը ամբողջությամբ մոնիտորինգ անել, որովհետև այն փակ համակարգ է: Դա կարելի է անել միայն այն դեպքում, երբ կարգավորումներից ակտիվացվի համապատասխան application-ը»,- ասաց Մարտիրոսյանը:
Նրա խոսքով, տեսականորեն պետք է մտքում պահել, որ հնարավոր է` մենակ չեք սոցցանցում, որովհետև նույնիսկ եթե Facebook-ի ձեր էջը, բոլոր տվյալները պահպանվում են և նույնիսկ եթե գաղտնալսելու չար միտում չլինի, գուցե մի օր արթնանաք և տեսնեք, որ ձեր լուսանկարը, կամ նամակները քննարկվում են ֆորումներում:






