Սոմալիի ռազմական ու խաղաղապահ ուժերը Աֆրիկյան միության հետ համատեղ վերականգնել են վերահսկողությունը ՄԱԿ գրասենյակում՝ Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում, հայտնում է Agence France-Presse-ը՝ ոստիկանության և ականատեսների վրա հղումով: Գրոհայինները գրավել էին ներկայացուցչությունն այսօր՝ հունիսի 19-ին:
Զինվորականներին հաջողվել է գրոհով վերցնել ՄԱԿ գրասենյակն ու ոչնչացնել բոլոր ահաբեկիչներին: Իսլամիստների հարձակման արդյունքում առնվազն 3 տեղաբնակ է զոհվել:






