AM
19 Հունիս 2013 - 13:05 AMT

Գերմանիան զենք չի առաքի սիրիական ընդդիմությանը, հայտարարել է Անգելա Մերկելը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ԳԴՀ-ն զենք չի առաքի սիրիական ընդդիմությանը: Այսօր նա նման հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ համատեղ մամլո ասուլիսում Բեռլինում:

Նրա տեսակետից Բաշար Ասադի կառավարությունը «կորցրել է իր լեգիտիմությունը»: Այժմ, ըստ նրա, ժամանակն է կյանքի կոչել Սիրիայի վերաբերյալ կոմյունիկեն, որն ընդունվեց «մեծ ութնյակի» հանդիպմանը Հյուսիսային Իռլանդիայում և Ռուսաստանի հետ համատեղ փորձել ապահովել Սիրիայում անցումային կառավարության ձևավորումը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: