AM
20 Հունիս 2013 - 13:02 AMT

Այժմ բջջային հեռախոսով կարելի է դառնալ ՄոբիԴրամի հաճախորդ

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը հայտնում է, որ այժմ բաժանորդները կարող են հեշտությամբ դառնալ ՄոբիԴրամի «Ստանդարտ» հաճախորդ:

Անհրաժեշտ է հավաքել *444# , ընտրել «Գրանցվել» մենյուն և հետևել հեռախոսի էկրանին հայտնվող հրահանգներին:

Գրանցվելիս անհրաժեշտ կլինի մուտքագրել անունը, ազգանունը և ծննդյան ամսաթիվը (ծննդյան ամսաթիվն անհրաժեշտ է մուտքագրել օր/ամիս/տարի ձևաչափով):

Բացի այդ, հաճախորդը պետք է ստեղծի 6-ից 12 նիշից կազմված գաղտնաբառ: Այն անհրաժեշտ է PIN կոդը մոռանալու կամ կորցնելու պարագայում ՄոբիԴրամի զանգերի կենտրոնի միջոցով կամ մասնաճյուղերում վերականգնելու համար:

Գրանցվելուց հետո հաճախորդը կստանա հաշվի համար (որը, Ձեր բջջային հեռախոսահամարին զուգահեռ, կծառայի որպես ՄոբիԴրամի Ձեր հաշվի նույնականացուցիչ) և PIN կոդ, որն անհրաժեշտ է ֆինանսական գործարքներ իրականացնելու համար:

USSD մենյուի միջոցով գրանցված հաճախորդները հնարավորություն ունեն մենյուի «Կարգավորումներ» բաժնում ստացված ժամանակավոր գաղտնաբառի միջոցով իրենց հաշվից օգտվել նաև առցանց տարբերակով: