AM
21 Հունիս 2013 - 10:06 AMT

Սիրիայում բանակը փորձում է ապստամբներին դուրս մղել Դամասկոսի արվարձանից

Սիրիայի կառավարական զորքերը հունիսի 21-ին մարտեր են վարում Դամասկոսի արվարձան Կաբունում դիրքավորված ապստամբների դեմ, հայտնում է Սիրիայում Մարդու իրավունքների դիտորդկան խորհուրդը:

Ըստ Լոնդոնում տեղակայված իրավապաշտպանների, գործողության ընթացքում բանակն օգտագործում է նաև տանկեր ու հրետանի: Դեռևս ընդդիմադիրներին հաջողվում է պահել իրենց դիրքերը, հայտնում է «Ինետրֆաքսը»: